Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1090-Ա 23.03.2020թ.

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.89/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,
ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ
ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի
Հ.4142-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Ապիյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 7-ի հ.4142-Ա որոշումից ծագող իրավունքը գրանցելու նպատակով նախկինում կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Ազատամարտիկների փողոցի հ.89/5 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 1975917 ՀՀ դրամ:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի 07.02.2020թ. գրությունը, համաձայն որի Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 7-ի հ.4142-Ա որոշման հիման վրա կնքված վարձակալության միավորված պայմանագիրը վավերացնելու նպատակով անհրաժեշտ է լուծել նախկինում կնքված պայմանագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 21.02.2020թ. հ.ԱՏ-21022020-01-0890 /գաղտնաբառ՝ NS8QGCK1EGLH/ տեղեկանքը, համաձայն որի Ազատամարտիկների փողոցի հ.89/5 հասցեով Էրեբունի թաղապետարանի վարձակալության իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.07.2019թ. հ.18-06/1-Ա-6941 և 14.02.2020թ. հ.18-06/1-Ա-1263 եզրակացությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Ազատամարտիկների փողոցի հ.89/5 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասերի համար կնքված վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը միացնելու, պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և փոփոխություններ կատարելու մասին» հ.4142-Ա որոշումը:
2. Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռուզաննա Ապիյանի հետ կնքել համաձայնագրեր՝ 9.6քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 24-ին Ռուզաննա Ապիյանի հետ կնքված հողի ենթավարձակալության հ.10224 պայմանագիրը լուծելու և 14.9քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 20-ին Ռուզաննա Ապիյանի հետ կնքված հողամասի վարձակալության հ.9859 պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրում «14.9 քառ.մ» բառերը փոխարինել «24.5քմ /14.9քմ+9.6քմ/» բառերով.
2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:».
3) պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը.
4) պայմանագրի 4.4 ենթակետից հանել` «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը.
5) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.
6) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9, 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալը անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:».
7) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 1-ին մասի գ) ենթակետի՝ կազմում է 25578 /քսանհինգ հազար հինգ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ (24.5քմ x 6960 ՀՀ դրամ x 5%) x 3(գործակից)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար՝ 6960 ՀՀ դրամ է:»:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ