Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1091-Ա 23.03.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇԱՐՈՒՐԻ ՓՈՂՈՑԻ Հ. 26Ա ՇԵՆՔԻ Հ.32՝ 95.95 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Անդրեասյանի դիմումը` Երևանի Շարուրի փողոցի հ.26ա շենքի հ.32՝ 95,95քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով §Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին¦ օրենքի 49-րդ հոդվածով, ¦Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին¦ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.11.2019թ. N 08112019-01-0364 վկայական), Երևանի Շարուրի փողոցի հ.26ա շենքի հ.32՝ 95,95քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Նաիրա և Արմեն Անդրեասյաններին (2 անձ, այսուհետև նվիրառուներ)՝ որպես սեփականություն:
2.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ