Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

11-Ա  11.01.2019թ.     

«ԵՐԵՎԱՆԻ  Հ.136 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ   ԼԻԼԻԱ ՄՈՐԻՍԻ ԴԱՎԹՅԱՆԻ  ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության  խորհրդի 2018թ. դեկտեմբերի 28-ի նիստի հ.9 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 08.01.2019թ. h.12/134 զեկուցագիրը`
1.«Երևանի հ.136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիա Մորիսի Դավթյանի հետ 2019 թվականի հունվարի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /15.01.2019թ.–15.01.2024թ./:  
2.«Երևանի հ.136 հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անաիդա Աղաջանյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ