Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 111-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի Հ.5764-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 28.12.2016թ. 20-ել-1214 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Երևանի Գյուլբենկյան փողոցի հ.31/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Անի Անդրանիկի Հարությունյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.5764-Ա որոշման նախաբանում «333.71» թիվը փոխարինել «351.07» թվով, 1-ին կետում «78.71» թիվը փոխարինել «96.07» թվով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ