Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1121-Ա 24.03.2020թ.

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ 2019Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի Հ. 23/7-Ո-277 ԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի Հ. 23/07-2647 «ԱՆՆԱ, ՄՈՆԻԿԱ, ՌՈԲԵՐՏ, ՎԱՀԵ ԵՎ ԼԻԱՆԱ ԱԼՄՈՅԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ ԵՎ ՎԵՃԻ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ» ԱՆՎԱՎԵՐ ԵՎ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ԱՆՆԱ, ՄՈՆԻԿԱ, ՌՈԲԵՐՏ ԱԼՄՈՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱՆԱ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՃԻ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Լիանա Ոսկանյանի ներկայացուցիչ Դ.Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 11-ին հ.Վ-2523 վարչական բողոք է ներկայացրել` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 2019 թվականի հունվարի 8-ի հ.23/7-Ո277 գրությունը և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 12.11.2018 թվականի նոյեմբերի 12-ի հ.23/07-2647 տրված «Աննա, Մոնիկա, Ռոբերտ, Վահե և Լիանա Ալմոյանների կյանքի պայմանների հետազոտության ակտ և վեճի էության մասին եզրակացությունը» /այսուհետև եզրակացություն/ ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության մարմնին նոր եզրակացություն տրամադրելուն պարտավորեցնելու և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վերը նշված եզրակացությունն ընդունելու կապակցությամբ հարուցված վարչական վարույթի նյութերի պատճեններն ամբողջությամբ, այդ թվում` տեղի ունեցած նիստի /նիստերի/ արձանագրության պատճենը /պատճենները/ տրամադրելու մասին:
Դիմումին կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզվել է հետևյալը.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը քննել է Վահե Ալմոյանի բարձրացրած պահանջը՝ երեխաների հետ տեսակցելու, շփվելու, դաստիարակությանը և կրթությանը մասնակցելու կարգ սահմանելու մասին, որի արդյունքում՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 2018 թվականի նոյեմբերի 12-ի եզրակացությամբ սահմանվել է տեսակցության կարգ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օր՝ ժամը 16.00-ից մինչև 20.00-ն և շաբաթ օր՝ ժամը 12.00-ին մինչև 12.00-ն՝ գիշերակացով: Եզրակացությունը տրամադրվել է Լ.Ոսկանյանին 2018 թվականի նոյեմբերի 15-ին: Լիանա Ոսկանյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին դիմել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ի հ.23/07-2647 եզրակացությունը վերանայելու և նոր եզրակացություն տրամադրելու խնդրանքով: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 2019 թվականի հունվարի 8-ի հ.23/07-Ո-277 գրությամբ դիմումը մերժվել է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 71-րդ հոդվածի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել`
ա. վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
բ. վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ. վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
դ. գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է նույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Լիանա Ոսկանյանի ներկայացուցիչ Դ.Վարդանյանը 11.11.2019թ. վարչական բողոք է ներկայացրել օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 2019 թվականի հունվարի 8-ի հ. 23/7-Ո-277 գրությունը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 2018 թվականի նոյեմբերի 12-ի հ. 23/07-2647 «Աննա, Մոնիկա, Ռոբերտ, Վահե և Լիանա Ալմոյանների կյանքի պայմանների հետազոտության ակտը և վեճի էության մասին եզրակացությունը» անվավեր և ոչ իրավաչափ ճանաչելու և «Աննա, Մոնիկա, Ռոբերտ Ալմոյանների և Լիանա Ոսկանյանի կյանքի պայամանների և վեճի էության մասին» նոր եզրակացություն տրամադրելու վերաբերյալ վարչական բողոքը թողնել առանց քննարկման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ