Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 115-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.5980-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 13.03.2003թ. հ.1047524 վկայականը, 12.12.2008թ. գույքի հանձնման-ընդունման ակտը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 18.11.2016թ. հ.ԱՏ-17/11/2016-1-0171 գրությունը.
Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.12.2016թ.  հ 18-06/2-86973 եզրակացությունը.
1.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 25-ի <<Երևան քաղաքի Բայրոնի փողոցի հ.1 հասցեում գտնվող կաթսայատան զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու, հատակագիծ թողարկելու և հասցե տրամադրելու մասին>> հ.5980-Ա որոշումը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
  

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱ