Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 120-Ա  24.01.2017թ.
 
 ԱՐՓԻՆԵ ԵՐԵՄՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արփինե Երեմյանի  դիմումը` 2013թ. հոկտեմբերի 10-ի  հ.10762  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի  հիման վրա,  Քաջազնունու փողոցի հ.8/1 շենքի հ.10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների  պետական գրանցման 15.10.2013թ. N15102013-01-0072 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:  Քաջազնունու փողոցի հ.8/1 շենքի հ.10 հասցեում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը  կազմում է 1 010 769 ՀՀ դրամ:                                
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի   466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի  ավագանու 2015թ. դեկտեմբերի 23-ի հ. 451-Ն որոշմամբ հաստատված   հավելվածի 4-րդ գլխի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արփինե Երեմյանի  հետ կնքել համաձայնագիր՝ Քաջազնունու փողոցի հ.8/1 շենքի հ.10 հասցեում  գտնվող ավտոտնակի զբաղեցրած 22,7 քմ մակերեսով հողամասի համար 04.03.2005թ. կնքված վարձակալության հ.23/35-1187 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրում <<Գենյա Մանվելյանը>> բառերը  փոխարինել <<Արփինե Երեմյանը>>  բառերով.                                                      

2) պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020  թվականի հունվարի 31-ը:>>:   
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
   


           ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ