Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

 1230-Ա  20.04.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏՒ   2017 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 22-Ի Հ.899-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.04.2017թ. հ.18-06/363 գրությամբ տրված եզրակացությունը.  
1.Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 22-ի «Բաղրամյան պողոտա հ.57 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.899-Ա որոշման 1-ին կետում «1298.16քմ» բառերը փոխարինել «1377.99քմ, որից «12.19քմ»-ն անհրաժեշտ է ծանրաբեռնել մշտական սերվիտուտով, տարածքում առկա բնակելի տների ելումուտը ապահովելու համար» բառերով:
2.Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 22-ի  հ.899-Ա որոշման 2-րդ կետում «1298.16քմ» բառերը փոխարինել «1377.99քմ» բառերով։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.395-2017գլխավոր հատակագիծը։
4.Հանձնարարել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի  խորհրդական՝ Հ. Մուրադյանի վրա։


      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ