Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


1232-Ա  20.04.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՒ  2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.4226-Ա,
2014ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 04-Ի Հ.3406-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.04.2017թ. հ.18-06/340 գրությամբ տրված եզրակացությունը.  
1.Երևանի քաղաքապետի 2007թ. հոկտեմբերի 16-ի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» հ.4226-Ա որոշման հավելվածի 162-րդ տողի 4-րդ սյունակում «1288.24քմ» բառերը փոխարինել «1247.15քմ» բառերով:
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3.Ուժը կորցրած համարել Երևանի քաղաքապետի 2014թ. սեպտեմբերի 04-ի հ.3406-Ա որոշման 1-ին կետը, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.4787-2007, 1974-2014 գլխավոր հատակագծերը։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծերով։
5.Հանձնարարել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ