Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


1239-Ա  20.04.2017թ.


<<ՅՈՒՔՈՄ>> ՍՊԸ-ԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ Հ.40/1 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Յուքոմ>> ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի գրությունը՝ Սայաթ-Նովայի հ.40/1 հասցեին հարակից տարածքում, նոր ժամանակակից էլեկտրասնուցման համակարգ կառուցելու նպատակով հողամաս տրամադրելու մասին:
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  2-րդ գոտում:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» հ.286 որոշման 46.2 կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքա¬պետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.03.2017թ. հ.18-06/2-13219 եզրակացությունը.
1.Սայաթ-Նովայի հ.40/1 հասցեին հարակից տարածքում <<Յուքոմ>> ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով, 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրել 20.0քմ մակերեսով հողամաս՝ կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի կառուցապատման տարեկան վճարների դրույքաչափին համապատասխան։
2.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Յուքոմ>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
4.Ընդունել ի գիտություն, որ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2(երկու) ամսվա ընթացքում՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետու-թյան և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ