Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 124-Ա  24.01.2017թ.
 
 ԲՈՂՈՔԸ  ՄԵՐԺԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված 20.12.2016թ. հ.16/85655  բողոքով` փաստաբան Վահե Հովհաննիսյանը խնդրել է բերված բողոքը մանրամասն ուսումնասիրել, վերացնել պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված ոչ իրավաչափ գործողությունը /անգործությունը/ և ներկայացված բողոքն ամբողջությամբ բավարարել` տրամադրելով.
1) Երևանի  քաղաքապետին  ուղղված  21.11.2016թ.  հ.ՎՀ-034/11/16  փաստաբանական  հարցման  մեջ  ներառված  թվով  չորս  հարցերին և ենթահարցերին հստակ, ամբողջական, սպառիչ և վերաբերելի պատասխաններ, այն է, մեջբերվում է`
«1. Ջեննի Սամվելի Խաչատրյանի և Գայանե Ալբերտի Մադոյանի կողմից Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա հ.39 շենքի թիվ 67 հասցեի բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու պարագայում, վերջիններս նշված հասցեի բնակարանի սեփականաշնորհման իրավունքով անհատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացում կարող են հանդիսանալ սուբյեկտ, թե` ոչ: Այսինքն՝ նշված անձինք տվյալ հասցեի բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, կարող են մասնակցել այդ բնակարանի սեփականության իրավունքով անհատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացին, թե ոչ։
(Նշված անձանց կողմից բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու պարագայում վերջիններս բնակարանի սեփականության իրավունքով անհատույց փոխանցման իրավունք իրավական նորմի (օրենքի, որոշման, ակտի) պահանջով ունենում են, թե ոչ, նման իրավունք վերջիններիս տրվում է, թե` ոչ:
2.Եթե այո, խնդրում եմ նշել, (մեջբերել) այն իրավական նորմը իր պահանջով (օրենք, որոշում, ակտ), համաձայն որի Ջեննի Սամվելի Խաչատրյանի և Գայանե Ալբերտի Մա-դոյանի կողմից նշված հասցեի բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, վերջիններս նշված հասցեի բնակարանի սեփականության իրավունքով ան-հատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացում կարող են մասնակցել:
3.Եթե ոչ, խնդրում եմ նշել (մեջբերել) այն իրավական նորմը իր պահանջով (օրենք, որոշում, ակտ), համաձայն որի Ջեննի Սամվելի Խաչատրյանի և Գայանե Ալբերտի Մադոյանի կողմից նշված հասցեի բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, վերջիններս նշված հասցեի բնակարանի սեփականության իրավունքով անհատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացում չեն կարող մասնակցել:
4.Արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ այլ իրավասու մարմինը իրավասու է Ջեննի Սամվելի Խաչատրյանի և Գայանե Ալբերտի Մադոյանի կողմից նշված հասցեի  բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, տվյալ հասցեի բնակարանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել/օտարել վերջիններիս  (մասնավորեցնել վերջիններիս անվամբ), թե`ոչ:»։
2) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ուղղված 21.11.2016թ. հ.ՎՀ-035/11/16 փաստաբանական հարցման մեջ ներառված թվով չորս հարցերին և ենթահար-ցերին հստակ, ամբողջական, սպառիչ և վերաբերելի պատասխաններ, այն է, մեջբերվում է.
«1. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում հաշ-վառված (անկախ հաշվառման համար իրավական հիմքից, օրինակի համար` իրավասու մարմինների որոշումների, այլ իրավական ակտերի, իրավասու մարմինների կողմից տրված օրդերների, այլ փաստաթղթերի, կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատա-րանի վճիռների), սակայն այդ բնակարանում մշտապես (փաստացի) կամ երբևէ չբնակվող քաղաքացին բնակարանում չբնակվելու պարագայում, վերջինս նշված հասցեի բնակարանի սեփականության իրավունքով անհատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացում կարող է համարվել իրավունք ունեցող անձ, թե ոչ։ Այսինքն՝ քաղաքացին տվյալ հասցեի բնակարանում (անկախ հաշվառման համար իրավական հիմքից, օրինակի համար՝ իրավասու մարմինների որոշումների, այլ իրավական ակտերի, իրավասու մարմինների կողմից տրված օրդերների, այլ փաստաթղթերի, կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների), մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, կարող է մասնակցել այդ բնակարանի սեփականության իրավունքով անհատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացին, թե ոչ։
2.Եթե այո, խնդրում եմ նշել (մեջ բերել) այն իրավական նորմը իր պահանջով (օրենք, որոշում, ակտ), համաձայն որի քաղաքացին նշված հասցեի բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, բնակարանի սեփականության  իրավունքով անհատույց փոխանցման/օտարման  (մասնավորեցման) գործընթացում կարող է մասնակցել:
3.Եթե ոչ, խնդրում եմ նշել (մեջ բերել) այն իրավական նորմը իր պահանջով (օրենք, որոշում, ակտ), համաձայն որի քաղաքացին նշված հասցեի բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, բնակարանի սեփականության իրավունքով անհատույց փոխանցման/օտարման (մասնավորեցման) գործընթացում չի կարող մասնակցել:
4.Արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ այլ իրավասու մարմինը, իրավասու է  քաղաքացու կողմից բնակարանում մշտապես և փաստացի չբնակվելու փաստով և պարագայում, բնակարանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել/օտարել վերջինիս (մասնավորեցնել  վերջինիս անվամբ), թե` ոչ: Եթե այո, որ իրավական նորմի (օրենքի, որոշման, ակտի) պահանջով:»։
Միաժամանակ, 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16 և 21.11.2016թ.ՎՀ-035/11/16 փաստաբա-նական հարցումներով՝ բողոքաբերը խնդրել է նշել այն բոլոր իրավական նորմերը (օրենք, որոշում, ակտ), որոնց համաձայն իրականացվում են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները քաղաքացիներին սեփականության իրավունքով անհատույց փոխանցումը/օտարումը (մասնավորեցումը)` այդ բնակարաններում մշտապես հաշվառված և մշտապես  (փաստացի) բնակվելու հիմքով:
Երևանի քաղաքապետարանում 2016թ. դեկտեմբերի 20-ին մուտքագրված` փաստաբան Վահե Հովհաննիսյանի հ.16/85655 բողոքի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն, հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2017 թվականի հունվարի 10-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:
Նշված վարչական վարույթով հրավիրված լսումների անցկացման տեղի և ժամանակի մասին փոստային առաքման միջոցով պատշաճ ծանուցվել է փաստաբան` Վահե Հովհաննիսյանը:
Նշված վարչական վարույթով 2017 թվականի հունվարի 10-ին, ժամը 15.00-ին հրավիրված լսումներին մասնակցել է փաստաբան` Վահե Հովհաննիսյանը։
Փաստաբան` Վահե Հովհաննիսյանը հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 3-րդ,   6-րդ, 42-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»
ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ, 69-րդ հոդվածների, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածների, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ և 332.3-րդ հոդվածների դրույթներին, բողոքով ներկայացված պահանջը հիմնավորել է նրանով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 30.11.2016թ. հ.07/79562հ., 06.12.2016թ. հ.07/Հ-7659 և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 05.12.2016թ. հ.25/01-4-3957 գրություններով՝ Երևանի քաղաքապետին ուղղված 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16 և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ուղղված  21.11.2016թ. հ.ՎՀ-035/11/16 փաստաբանական հարցումներով հայցվող տեղեկատվությունը չի տրամադրվել։
Քննելով վարչական բողոքը և գնահատելով գործում առկա ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16 գրությամբ Երևանի քաղաքապետին ուղղվել է փաստաբանական հարցում։
Երևանի քաղաքապետին ուղղված՝ Վահե Հովհաննիսյանի 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16 փաստաբանական հարցման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 30.11.2016թ. հ.07/79562հ գրությամբ փաստաբան` Վահե Հովհաննիսյանին պատասխանվել է հետևյալը.
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու 23.12.2015թ.  հ.451-Ն որոշմամբ հաստատվել է` Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման  տրամադրելու և օտարման 2016թ. ծրագիրը, որը հրապարակվել է  Երևանի իրավական ակտերի տեղեկագրում և տեղադրվել է «Առլիս» իրավական տեղեկատվական համակարգում:»։
Փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 21.11.2016թ. հ.ՎՀ-035/11/16 գրությամբ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ուղղվել է փաստաբանական հարցում։
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ուղղված՝ Վահե Հովհաննիսյանի 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16 փաստաբանական հարցման կապակցությամբ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 05.12.2016թ. հ.25/01-4-3957 գրությամբ փաստաբան Վահե Հովհաննիսյանին պատասխանվել է հետևյալը.
«Երևան համայնքի սեփականությունն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2016թ. ծրագիրը հաստատվել է քաղաքի ավագանու 23.12.2015թ. հ.451-Ն որոշմամբ: Այն Դուք կարող եք ուսումնասիրել ինչպես իրավական ակտերի տեղեկագրում, այնպես էլ «arlis» իրավական տեղեկատվական համակարգում:»։
Երևան քաղաքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» հ.451-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4–րդ կետով սահմանված է հետևյալը.
«4.Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել այն անձին (անձանց) կամ ընտանիքներին, որոնք`
1)«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարա-նային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակա-րանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքնե-րին համապատասխան հանդիսացել են սեփականաշնորհման (մասնավորեցման) սուբյեկտ և (կամ) վարձակալ, դրանց գործողության ժամանակահատվածում չեն սեփականաշնորհել (մասնավորեցրել) իրենց բնակարանները կամ բնակելի տները, ներկայումս հաշվառված ու մշտապես (փաստացի) բնակվում են այդ բնակարաններում կամ բնակելի տներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական այլ մարմինների կամ Երևանի քաղաքապետի կամ Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և կարգադրությունների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների (պետական ձեռնարկությունների) կողմից տրամադրված օրդերների (այլ փաստաթղթերի) կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա մշտապես (փաստացի) բնակվում են դրանցում.
3) վերաբնակեցվել են վթարային քանդման ենթակա շենքերից և նորակառույց շենքի բնակարանները տիրապետում և օգտագործում են վարձակալության իրավունքով.
4) բազմազավակ են, ունեն 6 և ավելի երեխաներ, չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.
5) հանրապետության մշակութային և տնտեսական զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցող արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ականավոր գործիչներ են, որոնք (նրանց ընտանիքների անդամները) չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.
6) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում և բնակելի տարածքներում բնակվում և հաշվառված են (այդ թվում փաստացի) 10 տարվանից ավելի.
7) վերաբնակեցվում են քանդման ենթակա վթարային բնակելի տներից և հանրա-կացարանային բնակելի շենքերից Երևանի քաղաքային համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդ որում` բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682, 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն որոշումներով ամրագրված սկզբունքներին համապատասխան:»։
Փաստաբան Վահե Հովհաննիսյանը 01.12.2016թ. ժամը 16։27–ին Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով կատարված հեռախոսազանգով  /հ.1101625/ ներկայացրել է բողոք՝ հայտնելով իր անհամաձայնությունը իրեն տրված պատասխանի վերաբերյալ, նշելով, որ դիմումում ինքը հստակ նշել է թվով 4 հարցադրումներ, որոնց, սակայն պատասխանում անդրադարձ չի կատարվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 06.12.2016թ. հ.07/Հ-7659 գրությամբ` փաստաբան Վահե Հովհաննիսյանին պատասխանվել է, որ.
«Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 21.11.2016թ. հ.16/79562 գրությամբ /բանալի` 1096819/ պարզաբանման է առաջադրվել թվով չորս հարց, որոնցից յուրաքանչյուրն առնչվում է չսեփականաշնորհված բնակարանների սեփականաշնորհման իրավակար-գավորումներին, ինչի կապակցությամբ Ձեզ պատասխանվել է 30.11.2016թ. հ.07/79562հ գրությամբ:»։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71–րդ հոդվածի 1–ին մասի «դ» կետի՝ վարչական բողոքը կարող է բերվել գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի` իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նկարագրի համաձայն` տեղեկություն են հանդիսանում անձի առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման  ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ):
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16 և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ուղղված 21.11.2016թ. հ.ՎՀ-035/ 11/16 փաստաբանական հարցումներով թվարկված հարցադրումները չեն պարունակում տեղեկություն տրամադրելու վերաբերյալ խնդրանք, այլ պարունակում են որոշակի իրավա-հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավանորմերը մատնանշելու խնդրանք։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փաստաբանը իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմին-ներին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավա-րող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով որոշակի իրավահա-րաբերությունների նկատմամբ կիրառելի իրավանորմի մատնանշում ստանալու իրավունք նախատեսված չէ, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով կիրառելի իրավական նորմի մատնանշումը չի հանդիսանում տեղեկություն:  
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին ուղղված 21.11.2016թ. հ.ՎՀ-034/11/16, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին ուղղված 21.11.2016թ. հ.ՎՀ-035/11/16 փաստաբանական հարցումներով թվարկված հարցադրումները չեն պարու-նակում «Տեղեկատվության  ազատության մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածի իմաստով տեղեկության հայցում, այլ պարունակում են կիրառելի իրավանորմերի վերաբերյալ մատնանշում կատարելու խնդրանք, հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18–րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև նկատի ունենալով, որ 30.11.2016թ. հ.07/79562հ և 05.12.2016թ. հ.25/01-4-3957 գրություններով՝ փաստաբան Վահե Հովհաննիսյանին պատասխանվել է, որ քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է Երևան քաղաքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2016թ. ծրագիրը հաստատելու մասին» հ.451-Ն որոշումը.
ՈՐՈՇԵՑԻ
1.Երևանի քաղաքապետին ուղղված փաստաբան Վահե Հովհաննիսյանի 20.12.2016թ. հ.16/85655 բողոքը մերժել։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ