Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
1240-Ա  20.04.2017թ.

ՆՈՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ  Հ.47/7  ՇԵՆՔԻ Հ.8  ՀԱՍՑԵՈՒՄ  
ԳՏՆՎՈՂ  ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  
ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Մխիթարյանի դիմումը` Նորաշենի թաղամասի հ.47/7  շենքի հ.8  հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող  տարածքի /39.4քմ/  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.12.2015թ. հ.29122015-01-0291 վկայական) գործառական նշանակությունը  փոփոխելու և  բնակելի  ֆոնդում  ընդգրկելու  մասին։       
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> հ.88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  31.03.2017թ. հ.18-08/1-Մ-2114  եզրակացությունը.    
1.Նորաշենի թաղամասի հ.47/7  շենքի հ.8  հասցեում գտնվող, Անդրանիկ Մխիթարյանին  սեփականության իրավունքով պատկանող տարածքի /39.4քմ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների,  սահմանել   բնակելի՝ որպես բնակարան:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետին  և   Աջափնյակ   վարչական  շրջանի  ղեկավարին՝   սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի՝  հանելով այն ոչ բնակելի ֆոնդից։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է  պետական գրանցման` անշարժ գույքի  պետական  ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում:
4.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:  
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն  ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և  Աջափնյակ  վարչական շրջանի  ղեկավարի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ