Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
1241-Ա  20.04.2017թ.


ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 12 ՓՈՂՈՑԻ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՏՆԱՄԵՐՁ
ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ
ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Հովհաննիսյանի  դիմումը՝ Նորագավիթի 12 փողոցի հ.1 հասցեում գտնվող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի կողմից տրված 29.06.2009թ. հ.01/20-1430 տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.08.2010թ. հ.5772 և հ.5773 վկայագրերը, Գեղամ և Աշոտ Հովհաննիսյանների՝ նոտարական կարգով վավերացված 14.12.2015թ. հ.9940 համաձայնությունը.
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Նորագավիթի 12 փողոցի հ.1  հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1370.58քմ /փաստաթղթերով  ամրագրված՝ 1500.0քմ մակերեսի փոխարեն/, որն ընդգրկված  չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-485-027/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ  հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության 25.01.2016թ. հ.18-06/1-Հ-230 եզրակացությունը.
1.Վերականգնել՝ Նորագավիթի 12 փողոցի հ.1  հասցեում գտնվող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը՝ 1370.58քմ մակերեսի չափով։
2.Սահմանել, որ ՀՀ  հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ  կետի 1-ին ենթակետի համաձայն՝ 1-ին կետում նշված հասցեում գտնվող 1370.58քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Գեղամ և Աշոտ Հովհաննիսյաններին։
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Նորագավիթի 12 փողոցի հ.1  հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4.Հողամասի սահմանները որոշվում են  սահմանված կարգով  հաստատված հատակագծով։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ