Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
1243-Ա  20.04.2017թ.

ՆՈՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ  Հ.14 ՇԵՆՔԻ  Հ.1/2  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ       
ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԲՆԱԿԵԼԻ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միքայել Հարությունյանի և Լուսինե Նարինյանի համատեղ դիմումը` Նորաշենի թաղամասի հ.14 շենքի հ.1/2  հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող  շինության (անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  03.02.2017թ.  հ.03022017-01-0082 վկայական) նպատակային նշանակությունը  փոփոխելու և  բնակելի  ֆոնդում  ընդգրկելու  մասին։       
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> հ.88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.596-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  31.03.2017թ. հ.18-08/1-Հ-1650  եզրակացությունը.    1.Նորաշենի թաղամասի  հ.14  շենքի հ.1/2  հասցեում գտնվող, Միքայել Հարությունյանին և Լուսինե Նարինյանին՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի` որպես բնակարան:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետին  և  Աջափնյակ   վարչական  շրջանի  ղեկավարին՝  սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի՝  հանելով այն ոչ բնակելի ֆոնդից։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է  պետական գրանցման` անշարժ գույքի  պետական  ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում:
4.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:  
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն  ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և  Աջափնյակ  վարչական շրջանի  ղեկավարի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ