Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 

1244-Ա  20.04.2017թ.


ՎԻԼՆՅՈՒՍԻ  ՓՈՂՈՑԻ  Հ.73/1  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ
ՀԱՄԱՐ  ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Նազիկ  Զաքարյանի դիմումը՝ Վիլնյուսի փողոցի հ.73/1 հասցեում գտնվող հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Հարցի  քննարկման  համար  հիմք են  հանդիսացել Երևանի  քաղաքապետի 2003 թվականի օգոստոսի 19-ի հ.1599-Ա որոշումը, հողի վարձակալության 06.08.2014թ. հ.3544 պայմանագիրը,  անշարժ գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական գրանցման  հ.25082014-01-0195 վկայականը:
Վիլնյուսի փողոցի հ.73/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 7555283 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության   28.03.2017թ. հ.18-06/1-Զ-175 եզրակացությունը.  
1.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նազիկ  Զաքարյանի  հետ կնքել  համաձայնագիր՝ Վիլնյուսի փողոցի հ.73/1  հասցեում գտնվող հողամասի համար 06.08.2014թ. կնքված վարձակալության  հ.3544 պայմանագրում լրացում կատարելու մասին.     
1)պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31 -ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ