Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


1245-Ա  20.04.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2005   ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ  6-Ի  Հ.1222-Ա  
ՈՐՈՇՄԱՆ  ՀԻՄԱՆ ՎՐԱ  2006 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ  6-ԻՆ ԿՆՔՎԱԾ  
Հ.469  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ  
ԼՈՒԾԵԼՈՒ  ՄԱՍԻՆ          



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զարուհի Մանուկյանի դիմումը` Դալմայի այգիներում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն պատկանող հողամասի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 22.11.2007թ. հ.2546644 վկայական) վարձակալության պայմանագիրը  լուծելու  մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>,  Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  10.04.2017թ.  հ.18-06/1-Մ-2686  եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Զարուհի Մանուկյանի հետ կնքել համաձայնագիր` Դալմայի այգիներում գտնվող 2000քմ մակերեսով հողամասի համար  2006 թվականի փետրվարի 6-ին կնքված հ.469 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան  փոփոխություն  հողօգտագործողների  հաշվառման  բազայում:
2.Չեղյալ համարել նախկինում թողարկված 29.07.2005թ. հ.8594-2005 գլխավոր հատակագիծը:
3.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և  Մալաթիա-Սեբաստիա  վարչական  շրջանի  ղեկավարի  վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ