Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


1249-Ա  20.04.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ Ն. ՇԵՆԳԱՎԻԹԻ  11-ՐԴ ՓՈՂՈՑԻ  Հ. 54  ՇԵՆՔԻ  Հ.11՝ 106.1 ՔՄ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ  ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վաղինակ Սարգսյանի դիմումը` Երևանի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի հ.54 շենքի հ.11`106.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք  ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման N 14092016-01-0177 վկայական), Երևանի Ն.Շենգավիթի 11-րդ փողոցի հ.54 շենքի հ.11`106.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Վաղինակ, Դավիթ, Ռիմա Սարգսյաններին և Աննա Գալստյանին (4անձ, այսուհետև նվիրառուներ)՝ որպես ընտանիքի անդամների համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել  բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ