Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

1254-Ա  20.04.2017թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԵՐԻ  2017 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 14 -ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2017թ. ապրիլի 14-ին կայացած նիստի հ.1-3 արձանագրությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286  որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով.
1.Համաձայն սույն որոշման հ.1-2 հավելվածների 2017թ. ապրիլի 14-ին կայացած հողամասի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող /գնորդ/ ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Երևանի քաղաքապետարանի հ.900015211411 հաշվարկային հաշվին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասերի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել հողամասերի օտարման  պայմանագրեր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:
4.Ընդունել ի գիտություն, որ.
1)աճուրդում հաղթած անձինք  հողամասերի հասցեի ծառայության դիմաց վճարում են 15000 դրամ Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:
2)հողամասերի օտարման  պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ