Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1275-Ա 18.04.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 39-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.23/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԴՈԴՈԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարդան Գրիգորի Դոդոզյանի (ծնված 21.05.1969թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.01.2019թ. հ.1-0041, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.02.2019թ. հ.1083 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.02.2019թ. հ.20-Ել-128 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 39-րդ փողոցի հ.23/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նոր Արեշի 39-րդ փողոցի հ.23/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Գրիգորի Դոդոզյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 133.39քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 133.39քմ մակերեսով հողամասի(որից 61.34քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականություն է Հովհաննես Սերգեյի Հակոբյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Նոր Արեշի 39-րդ փողոցի հ.23 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նոր Արեշ 39-րդ փողոց հ.23/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ