Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2019


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1283-Ա 19.04.2019թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՇՏԱՐԱԿԻ
ԽՃՈՒՂՈԻ Հ.50/8 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՔԱՐԵ
ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ
ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի, Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ քաղաքացի Արա Գևորգյանի կողմից՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման և համապատասխան թույլտվության, իրականացվել է քարե շինության կառուցման շինարարական աշխատանքներ: Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ հիմնավորվել է ինքնակամ կառույցի` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված լինելու փաստը, որի առնչությամբ՝ դեռևս 13.12.2018թ., Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների շրջանակում, քաղաքացի Արա Գևորգյանի նկատմամբ, 13.12.2018 թվականին կազմվել է հ.028687 արձանագրությունը, որը նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների շրջանակում ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ հիշյալ վարչական գործը քննելու նպատակով, որի արդյունքում հարուցված համապատասխան վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից 16.01.2019 թվականին ընդունված հ.Վ-1/13 որոշմամբ Ա.Գևորգյանը ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝ 400 000 ՀՀ դրամի չափով:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքը և <<Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին>> օրենքի պահանջները, Երևանի քաղաքապետարանում հարուցվել է համապատասխան վարչական վարույթ՝ Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ քաղաքացի Արա Գևորգյանի կողմից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը քանդելու համար։


2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է վերոնշյալ ինքնակամ շինության` առանց համապատասխան շինարարության թույլտվության կառուցված լինելու և առանց համապատասխան հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի ծանրաբեռնելու փաստերը, ուստի ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի դրույթներով, քաղաքացի Արա Գևորգյանին առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ՝ ձեռնարկել քայլեր ինքնակամ կառույցը քանդելու և դրանով ծանրաբեռնված հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ, որի մասին վերջինիս առաքվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի 28.03.2018թ. հ.29/01-96 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի կոդ՝ /AG013599512AM/, սակայն առաջարկվող ժամկետում որևէ քայլ չի ձեռնարկվել՝ Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ, վերջինիս կողմից օգտագործվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն, ապօրինի տիրապետումից ազատելու ու այդ հողամասում առկա ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ:
Կազմակերպված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում և ինքնակամ կառույցի հետագա տնօրինման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 03.04.2019թ. հ.18-06/304 տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ սույն վարչական վարույթի շրջանակներում քննարկվող Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի (Հույսի Ավան թաղամասի) հարևանությամբ օգտագործվող հողամասն ու դրանում կառուցված ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման շրջանակներում:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշմամբ հաստաված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝ դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջա-դրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> հ.912-Ն որոշման պահանջները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Չօրինականացնել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի, Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ գտնվող՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։
2. Առաջարկել Արա Գևորգյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկօրյա ժամկետում քանդել Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
3. Նախազգուշացնել Արա Գևորգյանին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում, նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ:
4. Հանձնարարել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Արա Գևորգյանի կողմից նույն կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում, ապահովել հասարակական կարգի պահպանումը:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում՝ Աշտարակի Խճուղու հ.50/8 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինության քանդման և սույն որոշման հանձնարարականների կատարմամբ պայմանավորված այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից:
7. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:

8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ