Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1307-Ա 01.04.2020թ.


ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.25 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ 8-ՐԴ ՀԱՐԿԻ
ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Տիգրան Խուրշուդյանի դիմումը՝ Պուշկինի փողոցի հ.25 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով «ԼԵՎ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13092017-01-0204 վկայական, գաղտնաբառ՝ L4LVYAHGZKE2) 8-րդ հարկի տարածքի նպատակային և գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի հ. 757-Ն որոշման հ.1 հավելվածի 2-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման 4-րդ գլխի 27-րդ կետի 1-ին ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.02.2020թ. հ.18-08/1-Խ-436 եզրակացությունը.
1. Պուշկինի փողոցի հ.25 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով «ԼԵՎ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 8-րդ հարկի տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ