Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1321-Ա 19.04.2019թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Բանգոյանի դիմումը` Մ.Մելիքյան փողոցի հ.6 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.3 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10082012-01-1267 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
Մ.Մելիքյան փողոցի հ.6 շենքի հ.3 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,538,350 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վլադիմիր Բանգոյանի հետ կնքել համաձայնագիր` Մ.Մելիքյան փողոցի հ.6 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 52,8քմ մակերեսով հողամասի համար, 1999 թվականի փետրվարի 22-ին կնքված հողամասի վարձակալության հ.ՓԲ-207408/132 պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում «Վասակ Բանգոյան» բառերը փոխարինել «Վլադիմիր Բանգոյան» բառերով.
2) պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը. <<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:>>.
3) պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<այդ թվում իրականացնել կապիտալ շինարարություն>> բառերը.
4) պայամանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ Վարձատուի>> բառերը.
5) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի նախապես` 1 ամիս առաջ, տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից
միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
6) պայմանագրի 9-րդ կետում <<10/տաս/>> թիվը և բառը փոխարինել <<երեք>> բառով, իսկ <<4549 /չորս հազար հինգ հարյուր քառասունիննը/>> թիվը և բառերը՝ <<7166>> թվով.
7) պայմանագրի 13-րդ կետում «103004220044» թիվը փոխարինել «900035500041» թվով.
8) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում «0.25%» թիվը փոխարինել «0.05%» թվով.
9) պայմանագրի 4-րդ կետում նշված «=8615400=1 հա» թվերը և բառը փոխարինել «4524-1քմ» թվերով և բառով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ