Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1327-Ա 22.04.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ Վ.ՇԵՆԳԱՎԻԹԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.30 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՐՈՒՀԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մաքրուհի Անդրանիկի Հարությունյանի (ծնված 01.03.1949թ.) դիմումը։ Երևանի Վ.Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.30 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 632.24քմ, որից 490.0քմ մակերեսով հողամասը Մաքրուհի Անդրանիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 02.12.2004թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 19.10.2018թ. հ.1-0337, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.05.2018թ. հ.9457 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.11.2018թ. հ.20-Ել-1224 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վ.Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.30 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Վ.Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.30 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մաքրուհի Անդրանիկի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 490.0քմ մակերեսով հողամասին կից 142.24քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 142.24քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ