Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1328-Ա 04.05.2021թ.

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.74 ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 69-րդ կետով.
1.Հաստատել 2021 թվականի ապրիլի 28-ին անցկացված` Երևանի ներհամայնքային միկրո¬ավ¬տոբուսային հ.74 երթուղու սպասարկման իրավունքը ժամանակավոր հատկացնելու մրցույթի արդյունք¬ների վերաբերյալ Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 28.04.2021թ. կազմած հ.2 Ժ (21) արձանագրությունը (կցվում է):
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ Երևանի քաղաքային համայնքի անունից Երևանի ներհամայնքային միկրոավտո¬բու¬սա¬յին հ.74 երթուղու ժամանակավոր սպասարկման համար, մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ կնքել ավ¬տո¬բու¬սային կանո¬նա¬վոր փոխադրումների իրականացման պայմա¬նագիր։
3.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին.
1) Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.74 երթուղու ժամանակավոր սպասարկման համար, մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ կնքել երթուղու սպա¬սարկման ծառայություն¬ների մատուցման պայմա¬նագիր և կազմակերպել երթուղու աշխատանքը.
2) պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատ¬վու¬թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ