Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1378-Ա 06.05.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով.
1. Հաստատել Երևանի ենթակայության.
1) «Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Աջափնյակի շախմատի դպրոց», «Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Դավթաշենի շախմատի դպրոց», «Երևանի Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Վահան Զատիկյանի անվան մարզակումբ», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն», «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն», «Երևանի Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն», «Երևանի Նուբարաշենի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի նետաձգության մարզակումբ», «Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն hh. 1 - 60 հավելվածների,
2) «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն h. 61 և 62 հավելվածների:
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին.
1) եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով «Պարգևատրում» հոդվածի գծով նախատեսված գումարները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
2) բացառել կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ