Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1475-L  19.04.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-րդ կետը և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝
1.Հաստատել Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:
3.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին՝ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրումն իրականացնել համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ



2018թ. ապրիլի 19
         Երևան