Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1476-Ա  19.04.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 10-րդ ենթակետով, 69-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով.
1.Հաստատել Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից համալրման համար ներկայացված միկրոավտոբուսների վերաբերյալ Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 12.04.2018թ. կազմած հ.3/Հ (18) արձանագրությունը (կցվում է)։
2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ և կազմակերպել դրանց աշխատանքը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը։

     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ