Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1478-Ա  19.04.2018թ.

ԳԵՎՈՐԳ ՄԱԴՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ   ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Մադոյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2004թվականի ապրիլի 9-ի հ.562-Ա որոշման հիման վրա, Վ.Շենգավիթի 2-րդ փողոցի, հ.20/3 շենքի հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N21082015-01-0072 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Վ. Շենգավիթի 2-րդ փողոցի հ.20/3 շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 316306 ՀՀ դրամ:        
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գևորգ Մադոյանի հետ կնքել համաձայնագիր` Վ. Շենգավիթի 2-րդ փողոցի հ.20/3 շենքի հ.2 ավտոտնակի  զբաղեցրած 17.7քմ մակերեսով հողամասի համար 16.06.2004թ. կնքված վարձակալության հ.608/6-ԱԳ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>.
2) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7.Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
3)պայմանագրի 8-րդ կետում <<մեկ>> բառը փոխարինել <<երեք>> բառով, իսկ <<1232>> թիվը՝ <<3696>> թվով.
4)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թվերը փոխարինել <<900025100117>> թվերով.
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ