Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1484-Ա  19.04.2018թ.

ՀԱԿՈԲ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հակոբ Ֆրանգուլյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2003թ. հունիսի 17-ի հ.1320-Ա որոշման հիման վրա, Կիևյան փողոցի հ.1 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն  պատկանող թիվ 6 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման  01.10.2003թ. հ.1641314 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու մասին։
Կիևյան փողոցի հ.1 շենքի թիվ 6 ավտոտնակի կադաստրային  արժեքը  կազմում է 1095722 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ,  59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու  2017թ. դեկտեմբերի 26-ի  հ.87–Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հակոբ Ֆրանգուլյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կիևյան  փողոցի հ.1 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող  թիվ 6  ավտոտնակի զբաղեցրած 24,8քմ մակերեսով հողամասի համար 2003 թվականի  սեպտեմբերի 11-ին կնքված վարձակալության  հ. 18175 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<( այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը  լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված  հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով   հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի  կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը  կազմում է  18860 ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում է 25350դրամ:>>.
6)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Ընդունել  ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ