Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1486-Ա  19.04.2018թ.

ԾԱՂԻԿ ԵՎ ՏՈՆԻԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ծաղիկ և Տոնիա Մխիթարյանների լիազորված անձ Սուսաննա Մխիթարյանի /15.08.2017թ. հ.4908 լիազորագիր/ դիմումը` Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 22-ի հ.838-Ա որոշման հիման վրա, Դ.Անհաղթի փողոցի հ.16 շենքի, սեփականության իրավունքով պատկանող հ.3 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.10.2013թ. հ.21102013-01-0126 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Դ.Անհաղթի փողոցի հ.16 շենքի հ.3 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 919,570  ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ծաղիկ և Տոնիա Մխիթարյանների հետ կնքել համաձայնագիր` Դ.Անհաղթի փողոցի հ.16 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 33,5քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոտոսի 15-ին կնքված հողամասի վարձակալության հ.562 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>:    
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի  քաղաքապետին` 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ