Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1488-Ա  19.04.2018թ.

ՄԵԼԱԴԱ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելադա Ավետիքյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 20-ի հ.834-Ա որոշման հիման վրա, Զ.Սարկավագի փողոցի h131/1 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 02.03.2006թ. հ.2117147 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Զ.Սարկավագի փողոցի h.131/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 686,348 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 12.04.2018թ. հ.20/2 Ե-278 գրությունը.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մելադա Ավետիքյանի  հետ կնքել համաձայնագիր` Զ.Սարկավագի փողոցի h.131/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 33.9քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի փետրվարի 22-ին կնքված հողամասի վարձակալության հ.1/36 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը. <<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը>>.    
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել << իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.        
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի նախապես` մեկ ամիս առաջ, տեղեկացնելով  վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել  պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետում <<1/մեկ/> բառը փոխարինել <<3/երեք/>> բառով, իսկ <<1534>> թիվը՝ <<4601>> թվով:
2.Մելադա Ավետիքյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.131/2 շենք, ավտոտնակ հ.3>> հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելուց 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ