Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  1489-Ա  20.04.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ  ՓՈՂՈՑԻ
Հ.4/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
<<Սահակյանշին>> ՓԲԸ-ին (այսուհետ՝ Կառուցապատող) 27.04.2012 թվականին տրամադրվել է հ.01/18-07/1-11372-329 ճարտարապետահատակագծային առաջա-դրանքը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի հ.4/12 հասցեում գրասենյակային և պահեստային մասնաշենքի կառուցման համար: Նշված առաջադրանքի հիման վրա 11.09.2012 թվականին համաձայնեցվել է հ.01/18-05/2-40988-878 ճարտարապետաշինարարական նախագիծը և 11.09.2012 թվականին տրվել՝  հ.01/18-40989-849 շինարարության թույլտվությունը: Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքներն իրականացնել 24 ամսվա ընթացքում, սակայն նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չեն իրականացվել:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 2017 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի հ.4/12 հասցեում կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ գրասենյակային և պահեստային մասնաշենքի կառուց-ման շինարարական աշխատանքները դեռևս սկսված չեն, ուստի <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 16.10.2017 թվականի հ.19/Ծ-392 գրությամբ (ծանուցագրով) ՙՙ<<Սահակյանշին>> ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանին առաջարկվել է 7-օրյա ժամկետում համապատասխան հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան, հիշյալ օբյեկտի համար համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի վերահամաձայնեցման (վերահաստատման) և նոր շինարարության թույլտվության տրամադրման համար, միաժամանակ ներկայացնել նաև շինարարական աշխատանքներն իրականացնելու հստակ ժամանակացույց։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 16.10.2017թ. հ.19/Ծ-392 գրությունը (ծանուցագիրը)` կառուցապատողը առձեռն ստացել է 17.10.2017 թվականին, սակայն կազմակերպված վարչական լսումներին Կառուցապատողը չի ներկայացել և իր իրավունքների ու պարտականությունների շրջանակում սույն վարչական վարույթին առնչվող որևէ գրավոր պարզաբանում չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան:
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հ.4/12 հասցեում գրասենյակային և պահեստային մասնաշենքի կառուցման համար 11.09.2012 թվականին տրված հ.01/18-40989-849 շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չեն սկսվել ու չեն իրականացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>>, <<գ>> և <<ժ>> կետերի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են`
ա)կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա (ճարտարապետաշինարարական նախագիծ՝ 11.09.2012թ. հ.01/18-05/2-40988-878, շինարարության թույլտվություն՝ 11.09.2012.՝ հ.01/18-40989-849),           
գ)քաղաքաշինական գործունեությունն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան,
ժ)կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 130-րդ կետի համաձայն՝ շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել իրավասու մարմին` կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:
Կարգի 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում, մինչև Կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կամ դիմում չներկայացվելու դեպքում, իրավասու մարմնի նախաձեռնությամբ, շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով հիշյալ իրավական ու փաստական հիմնավորումներն ու ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության դրույթներով՝  
Ո Ր Ո Շ Ե Ց Ի     
1.ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի հ.4/12 հասցեում գրասենյակային և պահեստային մասնաշենքի կառուցման համար 11.09.2012թ. տրված հ.01/18-40989-849 շինարարության թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու  պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ