Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1532-Ա 07.05.2019թ.

 

ԵՐ. ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.5/2 ՇԵՆՔԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սեդա Ասլանյանի դիմումը` Եր.Քոչարի փողոցի հ.5/2 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող հասարակական նշանակության (խանութ) անշարժ գույքի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 11.12.2006թ. հ.2342508 վկայական) զբաղեցրած 150.1քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար 28.08.2001թ. կնքված հ.747/ԳԱ և 05.03.2005թ. կնքված հ.23/35-1194 վարձակալության պայմանագրերը միավորելու և հողամասի վարձակալության ժամկետ սահմանելու մասին:
Եր.Քոչարի փողոցի հ. 5/2 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 45826741 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքաի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սեդա Ասլանյանի հետ` Եր. Քոչարի փողոցի հ.5/2 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի զբաղեցրած 150.1քմ ընդհանուր մակերեսով հողամասի համար կնքել հողամասի վարձակալության /մեկ միասնական/ պայմանագիր՝ 28.08.2001թ. կնքված հ.747/ԳԱ և 05.03.2005թ. կնքված հ.23/35-1194 պայմանագրերում սահմանված պայմաններով՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, իսկ վարձավճարը՝ հողի կադաստրային արժեքի 5%-ի չափով, որը կազմում է 190 252 ՀՀ դրամ /հողամասի 1/մեկ/ քմ մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 25350.0 ՀՀ դրամ/:
2.Ընդունել ի գիտություն, որ պայմանագրում անհրաժեշտ է ամրագրել հետևյալ կետերը.
«Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմանբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա»:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

  

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ