Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1542-Ա 08.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 37-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.93/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԱՄԱՐԱ ԱՇՈՏԻ ՍԱՐԱՏԻԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Թամարա Աշոտի Սարատիկյանի (ծնված 09.03.1953թ.) դիմումը։ Երևանի Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.93/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 103.85քմ, որից 34.6քմ մակերեսով հողամասը Թամարա Աշոտի Սարատիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 09.10.2018թ. հ.09102018-01-0279):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 14.01.2019թ. հ.1-0260, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.11.2018թ. հ.20596 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2019թ. հ.20-Ել-590 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.93/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.93/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Թամարա Աշոտի Սարատիկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 34.6քմ մակերեսով հողամասին կից 69.25քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 69.25քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ