Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1544-Ա 08.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.303/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՐԳԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գուրգեն Ռոբերտի Սահակյանի (ծնված 31.05.1974թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.03.2015թ. հ.1-0013, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2015թ. հ.4729 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.04.2019թ. հ.20-Ել-650 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագյուղ թաղամասի հ.303/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նորագյուղ թաղամասի հ.303/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գուրգեն Ռոբերտի Սահակյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 288.59քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 288.59քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ (2001թ.-ի մայիսի 15-ի դրությամբ առկա է եղել 10x10 քմ չափերի շինություն):
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Նորագյուղ թաղամասի հ.303 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագյուղ թաղամաս հ.303/1տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ