Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1548-Ա 08.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի Հ.2331-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 19.04.2019թ. 20-ել-566 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 22-ի «Երևանի Զարյան փողոցի հ.47/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Սեդա Սուրենի Սահակյանի, Լուսյա Սուրենի Սահակյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2331-Ա որոշման նախաբանում «757.72» թիվը փոխարինել «639.27» թվով, 1-ին կետում «245.72» թիվը փւխարինել «181.27» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ