Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1556-Ա 10.05.2019թ.

 

ՎԱՐԿ (ՕՎԵՐԴՐԱՖՏ) ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 8.8-րդ կետի 5-րդ ենթակետն ու ընկերության տնօրենի 17.04.2019թ. հ.Մ-351 գրությունը.
1. Թույլատրել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանն ընթացիկ ֆինանսական շարժի գրավադրմամբ՝ ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր ամիս վերցնել 25.0 մլն.դրամի վարկ (օվերդրաֆտ)։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ