Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1557-Ա 10.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.1868-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. մայիսի 14-ի «Երևան քաղաքի Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմանելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.1868-Ա որոշման 1-ին կետով հաստատված հ.4 հավելվածի ցանկը լրացնել 19-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«19.Նոր Խարբերդի ամառանոցների Կենտրոնական փողոց.
-Նոր Խարբերդի Կենտրոնական – 16-րդ փողոցների հետ հատման մոտեցումներում (երկու կողմերում).
-Նոր Խարբերդի Կենտրոնական – 20-րդ փողոցների հետ հատման մոտեցումներում (երկու կողմերում).
-Նոր Խարբերդի Կենտրոնական – 24-րդ փողոցների հետ հատման մոտեցումներում (երկու կողմերում):»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ