Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1559-Ա 10.05.2019թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.93 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԿԱԶՄԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով և հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի՝ 22.02.2019թ. հ.01/07.1/2597-19 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 02.05.2019թ. հ.12/7940 զեկուցագիրը և Երևանի քաղաքապետի առաջարկությունները.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 40-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Անդրանիկ Միհրդատի Մանուկյան» և «Խաչատուր Երջանիկի Կարապետյան» բառերը փոխարինել «Մարինե Գրիշայի Մալախյան» և «Աննա Աշոտի Դարբինյան» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ