Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1599-Ա 14.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Պաքսան-Երևան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի 07.05.2019 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով՝
1. Թույլատրել «Պաքսան-Երևան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված թույլտվությունը տրվում է 2019 թվականի համար:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ