Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


161-Ա 22.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի Հ.247-Ա
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ ՁԱԽ
ՄԱՍՈՒՄ Գ-1 ԹԱՂԱՄԱՍԻՑ ԴԵՊԻ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ՏԱՆՈՂ
ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Հովհաննիսյանի դիմումը՝ Շիրազի փողոցի ձախ մասում, Գ-1 թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող հատվածում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 26.12.2005թ. հ. 2102083 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 21.05.2019թ. հ.ԳԳ/11096, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 30.05.2019թ. հ.06-ԴԳ-02/2117, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 29.05.2019թ. հ.22-13/1664 գրությունները:
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.247-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Շիրազի փողոցի ձախ մասում, Գ-1 թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող հատվածում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրա Հովհաննիսյանին պատկանող 549.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.02.2019թ. հ.18-06/1-Հ-1078 եզրակացությունը.
1. Շիրազի փողոցի ձախ մասում Գ-1 թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող հատվածում գտնվող, Նաիրա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող` 549.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.247-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                              Հ.ՍԱՐԳՍՅԱՆ