Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1618-Ա 11.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.43/1 ՇԵՆՔԻ Հ.1` 47,41 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալեքսան Արամայիսի, Շուշանիկ Ալեքսանի, Ռուզան Ալեքսանի Ազատյանների, Շուշիկ Վաղարշակի Վարդանյանի, Աննա Ռուբենի Մկրտչյանի և Ռաֆաել Անդրանիկի Կարապետյանի դիմումը` Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի հ.43/1 շենքի հ.1` 47,41քմ մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրծքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ. 178-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետի դրույթները.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25.02.2020թ. N25022020-01-0187 վկայական/, Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի հ.43/1 շենքի հ.1` 47,41քմ մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Ալեքսան Արամայիսի, Շուշանիկ Ալեքսանի, Ռուզան Ալեքսանի Ազատյաններին, Շուշիկ Վաղարշակի Վարդանյանին, Աննա Ռուբենի Մկրտչյանին և Ռաֆաել Անդրանիկի Կարապետյանին (6 անձ, այսուհետ նվիրառուներ)՝ որպես սեփականություն։
2. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին ` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ