Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

164-Ա 18.01.2022թ.


ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի Հ.2365-Ա ՈՐՈՇՈՒՄԸ, ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ.535 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Միքայելյանի դիմումը՝ Դալմայի այգիներում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին հ.535 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2021 թվականի հունիսի 11-ի հ.2272 վկայագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16.09.2021թ. հ.Կ-16092021-01-0185 որոշումը, Դալմայի այգիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին հ.535 պայմանագիրը, Երևանի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 10-ի հ.984-Ա և սեպտեմբերի 7-ի հ.1906-Ա որոշումները:
Տարածքի տեղագրական հանույթի ճշտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 386.47քմ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.06.2021թ. հ.2272 վկայագրում նշված 651.98քմ մակերեսի փոխարեն:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.498-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության 11.11.2021թ. հ.18-06/1-Մ-15372 եզրակացությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 7-ի «Դալմայի այգիներում գտնվող` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.2365-Ա որոշումը:
2.Սահմանել որ, Դալմայի այգիներում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 386.47քմ:
3. Հողամասի սահմանները որոշվում են 386.47քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.18340-2005 հողամասի գլխավոր հատակագիծը։
4. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Լևոն Միքայելյանի հետ կնքել համաձայնագիր` Դալմայի այգիներում գտնվող հողամասի համար 22.09.2005թ. կնքված հ.535 վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունները.
1)պայմանագրում «Արամայիս Միքայելյան AE0437639 008 Աէրացիա 3/1 շ. բն.32» բառերը փոխարինել «Լևոն Միքայելյան» բառերով.
2) պայմանագրի 1-ին կետում ՝ «651.98» թվերը փոխարինել «386.47» թվերով.
3)պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:».
4)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.5 «Դալմայի այգիների» 256հա տարածք զբաղեցնող անտառային նշանակության հողերի սահմաններում հնագիտական, պատմամշակութային և բնապահպանական նշանակություն ունեցող հանգստի և ժամանցի համալիր (լանդշաֆտային պարկ) ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման և այդ տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով շինարարական աշխատանքների մեկնարկի դեպքում վարձատուն իրավունք ունի սահմանված կարգով միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի մասին հողօգտագործողին ծանուցվում է երկու ամիս առաջ: Տվյալ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով։».
5)պայմանագրի 9-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.498-Ն որոշման հավելվածի 38-րդ կետի 1-ին ենթակետի ը) պարբերության՝ գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային միջին զուտ եկամտի 15 տոկոսի չափով.
6) պայմանագրի 13-րդ կետում «900055040068» թիվը փոխարինել «900055040233» թվով:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը և դրա հիման վրա կնքված համաձայնագիրը ենթակա են պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ