Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


164-Ա 22.01.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԼԵՏ ՉԵՐՔԵԶԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Համլետ Չերքեզի Կարապետյանի (ծնված 01.06.1947թ.)դիմումը։ Երևանի Սարի Թաղի 13-րդ փողոցի հ.7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 471.88քմ, որից 420.0քմ մակերեսով հողամասը Համլետ Չերքեզի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 03.12.2020թ հ.01-0534, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.12.2020թ. հ.16234 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.12.2020թ. հ.20-Ել-Գ-7273 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 13-րդ փողոցի հ.7 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 13-րդ փողոցի հ.7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Համլետ Չերքեզի Կարապետյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 420.0քմ մակերեսով հողամասին կից 51.88քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 51.88քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                        ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ