Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1641-Ա 13.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.5/15 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԼՅՈՒԴՎԻԳԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Լյուդվիգի Մելքումյանի (ծնված 26.10.1950թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 02.03.2020թ. հ.01-0380, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.04.2020թ. հ.4114 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.03.2020թ. հ.20-Ել-Մ-2121 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մաշտոցի պողոտայի հ.5/15 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Մաշտոցի պողոտայի հ.5/15 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Լյուդվիգի Մելքումյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 50.98քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 50.98քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Մաշտոցի պողոտայի հ.5/6 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Մաշտոցի պողոտա հ.5/15տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ