Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

167-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի Հ.916-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 02-ի «Աճառյան փողոցի հ.91 բնակելի տան նկատմամբ Հակոբ Գեդևոնի Հարությունյանի գույքային իրավունքները վերականգնելու, 528.08քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.916-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 8-րդ կետերում «Գեդևոնի» բառը փոխարինել «Գետևոնի» բառով, 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի օգնականին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին» բառերով»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ