Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1684-Ա 21.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի
Հ.75-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի մարտի 19-ի «Գույք նվիրաբերելու մասին» հ.75-Ա որոշումը, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետով և 605-րդ հոդվածով.
1.Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 18 սարքերը՝ 2299620 (երկու միլիոն երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, օրենսդրությամբ սահմանված կարգով, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)գույքի նվիրաբերության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման.
2)նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչ.Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ