Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

170-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.6987-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 15.04.2019թ. 20-ել-1237 եզրակացությունը, 21.08.2006 թվականի կտակը, Երևան քաղաքաի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.12.2006 թվականի N2-4766 վճիռը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Մարշալ Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի հ.2 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ստելլա Արտուշի Գալստյանի գույքային իրավունքները վերականգնելու, 145.982քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.6987-Ա որոշման վերնագրում, նախաբանի 1-ին նախադասությունում, 1-ին, 2-րդ, 8-րդ կետերում «Ստելլա Արտուշի Գալստյանի» բառերից հետո լրացնել «Հռիփսիմե Մամիկոնի Հովհաննիսյանի, Գարեգին Մամիկոնի Ավագյանի, Տիգրան Մամիկոնի Ավագյանի» բառերը, նախաբանի 2-րդ նախադասությունում «Ստելլա Արտուշի Գալստյանի (ծնված 05.07.1960թ.)» բառերից հետո լրացնել «Հռիփսիմե Մամիկոնի Հովհաննիսյանի (ծնված 27.02.1983թ), Գարեգին Մամիկոնի Ավագյանի (ծնված 23.12.1993թ.), Տիգրան Մամիկոնի Ավագյանի (25.03.1985թ.) բառերը, 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի օգնականին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ