Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


170-Ա 22.01.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.25 ՇԵՆՔԻ Հ.19/2` 14.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ, ԻՍԿ 32.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ
ԿՈՄՈՒՆԱԼ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ
ՓՈՂՈՑԻ Հ.25 ՇԵՆՔԻ Հ.19 ԵՎ Հ.19/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Հովհաննիսյանի դիմումը՝ Երևանի Կուրղինյան փողոցի հ.25 շենքի հ.19/2՝ 14.4քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 315-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.09.2020թ. հ. 16092020-01-0309 վկայական), Երևանի Կուրղինյան փողոցի h.25 շենքի 19/2՝ 14.4 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Ռուզաննա Սերգեյի Հովհաննիսյանին (1 անձ, այսուհետև նվիրառու)՝ որպես սեփականություն, իսկ 32.9 քմ մակերեսով կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնել որպես Կուրղինյան փողոցի հ.25 շենքի հ.19, հ. 19/1 և հ.19/2 հասցեների հետ ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում է նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վաչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                    Հ.ՍԱՐԳՍՅԱՆ