Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1732-Ա 26.05.2020թ.


«ՀԱՅ-ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել «Հայ-Արտ» մշակութային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, 2020 թվականի եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները` համաձայն NN1,2 և 3 հավելվածների:
2. Հանձնարարել «Հայ-Արտ» մշակութային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենին «Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել բացառապես աշխատակազմի մշակույթի ու ֆինանսական վարչությունների հետ համաձայնեցնելուց հետո:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի և «Հայ-Արտ» մշակութային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա:
5. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ